Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Հրազդանի կիրճում։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից։

Վարորդների խոսքով՝ իրենք պաշտպանված չեն․ «Օնլայն տաքսիստները եռամսյակում 1 մլրդ 140 մլն դրամ գումար են բերել բյուջե՝ լինելով չպաշտպանված։ Մարդն առավոտյան տանից դուրս է գալիս, տեսնում է՝ գազը 220 դրամ է, երեկոյան 170 դրամ է եղել, չեմ լցրել»,- նշում է տաքսու վարորդներից մեկը։

Ակցիայի մասնակիցը հավելում է․«Գների կայունության ապահովման հարցը Կենտրոնական բանկի վրա է դրված, հեղուկ վառելիքի հետ կապված ոչ մի գործիքակազմ չի կիրառում։ Ի՞նչ է նշանակում 1 օրվա մեջ 30 տոկոս թանկացումը, կամ 1 շաբաթվա մեջ 100 % թանկացումը։ Իրավունք չունի նման բան լինել, եթե գոյություն ունի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը ոչ մի առումով իր աշխատանքով չի ապացուցել, որ ինքը գոյություն ունի»:

Տաքսիների վարորդները բողոքում են նաև, իրենց գնահատմամբ, չհիմնավորված տարիֆից ու մեքենայի ծախսերից։

«Ոչ մի վերահսկողություն չկա։ Օպերատորները բացատրում են՝ պահանջարկը կա, տարիֆ է բարձրանում։ Ո՞վ է վերահսկում՝ այդ պահանջարկը կա՞, ինչքանո՞վ կա ու արդյո՞ք տարիֆը համապատասխանում է այն ալգորիթմին, որի հիմքով դրվել է։ Եթե չկա վերահսկողություն որևէ բաղադրիչի նկատմամբ, ինքը գոյույթուն ունենալ չի կարող։ Ողջամիտ սակագներ պետք է սահմանեն, ողջամիտ բաղադրիչներով։ Բացի այդ՝ սպասելաժամանակը պատվիրատուի համար ճոխություն է։ Եթե նա ուզում է՝ վարորդը իրեն սպասի, ուրեմն ինքը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք, 1 ժամի համար 4000 դրամ։ 1 ժամի համար դա այն մինիմալ գինն է, որից երբ միջնորդավճարը հանում ես, վառելիքի գինը հանում ես, օրավարձը հանում ես,որ բավականացնի՝ վարորդը 8 ժամ աշխատի, գնա տուն, ոչ թե 14 ժամ աշխատի»,- նշում է ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝ ակտիվ աշխատաժամանակից բացի գոյություն ունի պասիվ աշխատանքային ժամանակ, որը, ըստ նրա, չի հաշվարկվում։

«Վերլուծում են՝ վարորդը 10 ժամում այսքան աշխատեց, չեն ասում, որ դրանից 4 ժամը մեքենան ա լվացել, զապրավկայա արել, մեխանիկի մոտ ա եղել։ Ոչ մեկը թող չհամեմատի այս աշխատանքը վարձու աշխատանքի հետ։ Սա ինքնազբաղվածություն ա, վարորդը ներդրում ա անում, կոմֆորտի մեքենաներն արդեն 1000 դոլարի շեմը հատել են և ոչ մի գնային փոփոխություն չի եղել»:

 

Անժելա Պողոսյան