ՀՀ-ԻԻՀ զարգացող գործընկերություն․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։

Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև

Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։
Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։