Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց է սկսում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին։ «Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը և խորհրդարանի նոր գումարման առաջին իսկ նիստերին առնվազն 100 ձայնով հեռացնել նրան պաշտոնից»,- ասել է նա կուսակցության գրասենյակում …

