Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը փորձել է ինքնասպանություն գործել Արևելյան Սեուլում գտնվող կալանավայրում, հայտնել է հաստատության ղեկավար Շին Յոն Հեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ պաշտոնյայի՝ այժմ նախկին նախարարի վիճակը մտահոգություն չի առաջացնում։ Նրա խոսքով՝ իրավիճակին անհապաղ միջամտել է քննչական մեկուսարանի աշխատակիցը, և Կիմ Յոնգ Հյունն «անմիջապես հրաժարվել է ինքնասպանության փորձից»:

«Բուժզննման արդյունքները ցույց են տալիս, որ բանտարկյալի առողջական վիճակը լավ է, առանց որևէ շեղումների»,- ասվում է Հարավային Կորեայի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ Սեուլի դատարանը պաշտոնապես ձերբակալել է նախկին նախարարին՝ ապստամբությանը մասնակցության մեղադրանքով: Հետաքննության տվյալներով՝ Կիմ Յոնգ Հյուն է առաջարկել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին երկրում ռազմական դրություն հայտարարել և հրամայել է զինվորականների տեղակայել Ազգային ժողովի շենքում։

Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան երկրում ռազմական դրություն հայտարարեց: Խորհրդարանն արգելափակեց այս որոշումը, որից հետո նախագահը ստիպված եղավ չեղարկել այն։ Դրանից հետո ՊՆ ղեկավարը հրաժարական տվեց,  հետաքննություն սկսվեց։

Գործով ներգրավված է նաև ինքը՝ նախագահը, որին արգելվում է լքել երկիրը։ Չորեքշաբթի օոստիկանները ներխուժել են նրա գրասենյակ։

Անցյալ կիրակի ձերբակալված Կիմ Յոնգ Հյունը երեքշաբթի ներողություն է խնդրել փաստաբանների միջոցով՝ ասելով, որ «այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը բացառապես» իր վրա է: Նա ներողություն է խնդրել հարավկորեացի ժողովրդից և ասել, որ իր ենթակաները «կատարել են իր հրամանները»:

Բացի նախագահի գրասենյակից՝ հարավկորեական ոստիկանությունը ներխուժել է նաև Սեուլի ոստիկանության բաժիններ և խորհրդարանի շենքը պահպանելու համար պատասխանատու ստորաբաժանման գրասենյակ։ Երկրի նախագահը խուզարկություններին ներկա չի եղել, սակայն նրա անունը որպես կասկածյալ նշված է եղել խուզարկության հրամանում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի