Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Բարնիեին նշանակել է երկրի նոր վարչապետ։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, փոխանցում է France 24-ը։ 73-ամյա Բարնիեն գլխավորել է Brexit-ի հարցով ԵՄ-ի բանակցությունները 2016-2021 թվականներին: Մինչ այդ պահպանողական քաղաքական գործիչը պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի տարբեր կառավարություններում, եղել է նաև ԵՄ հանձնակատար:

