Ասադը գրեթե երկու տոննա եվրո և դոլար է ուղարկել Մոսկվա. FT

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

2018-2019 թվականներին Սիրիայի Կենտրոնական բանկն ինքնաթիռով Մոսկվա է ուղարկել շուրջ 250 միլիոն դոլար կանխիկ գումար։ Այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով գաղտնի փաստաթղթեր։

Այդ տարիներին Սիրիայում իշխանության ղեկին էր նախագահ Բաշար ալ-Ասադը, և նա «Կրեմլին պարտական էր ռազմական աջակցության համար»։ Միաժամանակ, ըստ հրապարակման, երկրում «արտարժույթի սուր պակաս» է զգացվել։

FT-ն գրում է, որ Սիրիայի իշխանությունները Ռուսաստան են ուղարկել մոտ 2 տոննա 100 դոլար և 500 եվրո արժողությամբ թղթադրամ։ Այս գումարը, իբր, նախատեսված է եղել ռուսական բանկերում տեղաբաշխման համար։ Պարբերականը, վկայակոչելով արտահանման տվյալների Import Genius ծառայությունը, պարզաբանում է, որ 2019 թվականի մայիսի 13-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո»-ում՝ տեղափոխելով 10 միլիոն դոլար՝ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք ուղարկվել են Սիրիայի Կենտրոնական բանկի անունից։

2019 թվականի փետրվարին առաքվել է ևս 20 միլիոն եվրո՝ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամներով: 2018 թվականի մարտից մինչև 2019-ի սեպտեմբեր կանխիկ գումարի փոխադրման համար իրականացվել է 21 չվերթ։ Մինչև 2018 թվականը նման դրամական փոխանցումներ չեն եղել Սիրիայի Կենտրոնական բանկի և ռուսական բանկերի միջև։ Մոսկվա առաքված միջոցները, իբր, փոխանցվել են «Ռուսական ֆինանսական կորպորացիա» բանկին (պատկանում է «Ռոսօբորոնէքսպորտին»:

2018 թվականի մարտին Սիրիայի Կենտրոնական բանկը 2 մլն դոլար է փոխանցել նաև ռուսական CMRBank-ին, գրում է FT-ն։ Երկու վարկային հաստատություններն էլ հետագայում ենթարկվել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Պարբերականը նաև պնդում է, որ Ասադի ընտանիքը գաղտնի «ակտիվներ է գնել Ռուսաստանում», ներառյալ՝ շքեղ գույք Մոսկվայում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի