Դատական օրենսգրքում երկու տարի առաջ արված փոփոխությունները Բարձրագույն դատական խորհրդին դատավորների առաջխաղացման հարցում կամայականություն դրսևորելու լայն հնարավորություն են տալիս, և Խորհուրդն օգտվում է այդ հնարավորությունից: Խորհրդի կամայականության հետևանքով դատական համակարգում թափուր հաստիքներ լինելու դեպքում առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորներին առանց համապատասխան հիմնավորումների ոչ միայն առաջխաղացման չեն ներկայացնում, այլև նրանց անունները հանում են առաջխաղացման ցուցակներից։ Երևանի ընդհանուր …

