Ադրբեջանը 2025թ․ ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը՝ հասցնելով 5 մլրդ դոլարի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը որոշել է 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի ծախսերը հասցնել 8 միլիարդ 555 միլիոն մանաթի՝ 5 մլրդ դոլարի։ Սա կազմում է 8 մլրդ 396 մլն մանաթ՝ նախորդ տարվա 7,126 մլրդ մանաթի դիմաց։ Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը «2025 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրինագծի երրորդ ընթերցման քննարկման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ երկրորդ ընթերցումից հետո կառավարությունը մի շարք իրավաբանական անձանց առաջարկել է իրենց ծախսերն ապահովել ոչ թե պետբյուջեի, այլ սեփական եկամուտների հաշվին՝ մոբիլիզացնելով լրացուցիչ եկամուտների ներուժը։ Շարիֆովն ասել է, որ արդյունքում կազատվի շուրջ 159 մլն մանաթի չափով գումար, որը կուղղվի Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդման միջոցառումների լրացուցիչ ֆինանսական աջակցությանը։

«Այսպիսով, 2025 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 8 միլիարդ 555 միլիոն մանաթ»,- հայտարարել է Շարիֆովը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ խորհրդարանն ընդունել է պետական ​​բյուջեն։ Ըստ այդմ՝ եկամուտները 2025 թվականին կկազմեն 38 միլիարդ 356 միլիոն մանաթ (22,56 միլիարդ դոլար), ծախսերը կանխատեսվում են 41 մլրդ 407,6 մլն մանաթ (24,35 մլրդ դոլար): Սպասվում է, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 3,05 մլրդ մանաթ (1,8 մլրդ դոլար)։

Հավելենք, որ ավելի վաղ տեղական լրատվականները հայտնել էին, որ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմելու են 8,396,297,596․0 մանաթ (շուրջ 5 մլրդ դոլար)։

Մինչ այդ, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ երկիրը զգալիորեն կրճատելու է պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ գրեթե 7%-ով, և որ Ադրբեջանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ (ներկա փոխարժեքով՝ 3,9 մլրդ դոլար) կամ բոլոր ծախսերի 16,8 տոկոսը։

Էմմա Չոբանյան