Բաքուն շարունակում է սպառնալ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքական դիտորդներին։ Մասնավորապես, Բաքվի քարոզչական Caliber պարբերականը հրապարակում է արել՝ նշելով, որ ադրբեջանական կողմն արձանագրել է Հայաստանում Եվրամիության առաքելության խմբի (EUMA) ժամանումը հայ-ադրբեջանական սահման՝ իրենց դրոշով, զինանշանով և հինգ մեքենաներով։ Ավտոշարասյունը ժամանել է Երասխի մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ դադարել են շինաշխատանքները Բաքվի ռազմական սադրանքների պատճառով։ «Քաղաքացիական հագուստով մոտ …