Բաքուն բողոք է հղել Մոսկվային Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանի Հանրային պալատին առընթեր համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների առնչությամբ դիվանագիտական ​​ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Այս մասին ադրբեջանական Minval-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։

Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ասել են դեսպանատնից։

Նշենք, որ Վլադիմիր Կարասևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորել էր «այն բանից հետո, երբ վերջինը հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։ Ըստ Կարասևի՝ Ալիևն իրավունք չունի նման տոնով դիմելու Ռուսաստանի իշխանություններին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին չէր մեկնաբանել Կարասևի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված խոսքերը։

«Մենք, անկեղծ ասած, չգիտնենք, ինչ բառերի մասին է խոսքը։ Չենք տեսել այդ խոսքերը, չենք լսել»,- նախօրեին ասել էր Պեսկովը։

Նա հավելել էր, որ  երկրի արտաքին քաղաքականությունը ձևակերպվում և որոշվում է Ռուսաստանի նախագահի կողմից և իրականացվում է ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների կողմից՝ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի