Կառավարությունը չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը: Ըստ կառավարության հիմնավարման՝ փոփոխության նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով: …

