ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է։ Արդեն իսկ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների դեմառդեմ հանդիպումը Մոսկվայում»,- գրել է Զախարովան ու հանդիպումից լուսանկար հրապարակել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

