Պուտինը կործանում է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցով գործարքի չգնալով․ Թրամփ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ հրաժարվելով Ուկրաինայում պատերազմին վերջ տալու գործարքից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նա պետք է գործարք կնքի։ Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով», – ասել է Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, մեջբերում է AFP-ն: «Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա»։

«Նա չի կարող ուրախանալ, որ իր համար ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ պատերազմը մեկ շաբաթից կավարտվի, սակայն այժմ այն շարունակվում է արդեն երեք տարի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գործարք կնքել՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա նաև ասել է, որ ծրագրում է մոտ ապագայում հանդիպել Պուտինի հետ։  Թրամփի խոսքով՝  հանդիպման նախապատրաստման գործընթացն արդեն ընթանում է։

«Մենք կփորձենք դա անել հնարավորինս արագ։ Գիտեք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երբեք չպետք է սկսվեր», – հավելել է Թրամփը։

Երբ լրագրողները հիշեցրել են Թրամփին, որ նա խոստացել էր ավարտել պատերազմը իր պաշտոնավարման առաջին իսկ օրը, նա պատասխանել է, որ դա անելու համար ունի «կես օր»։

 

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի