Թրամփը ներում է շնորհել Կապիտոլիումի վրա գրոհողներին, ստորագրել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հրամանը

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ առաջին անգամ Սպիտակ տուն ժամանելուց հետո անմիջապես գնացել է Օվալաձև աշխատասենյակ, որտեղ ստորագրել է մի շարք փաստաթղթեր։

Առաջիններից մեկը եղել է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հարյուրավոր մասնակիցներին ներում շնորհելու հրամանը․ այդ օրը Թրամփի կողմնակիցները փորձել էին կանխել Ջո Բայդենի՝ նախագահի պաշտոնում հաստատումը և անկարգություններ հրահրել Վաշինգտոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հուսով եմ՝ այսօր ազատ կարձակվեն, սպասում են։ Մոտ 1500 մարդ»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները պարզաբանել են, որ Թրամփը սխալվել է թվի հարցում, իրականում ներում է շնորհվել մոտ 1600 մարդու։

Թրամփը նաև մեղմացրել է ծայրահեղ աջ «Oath Keepers and Proud Boys» խմբերի 14 անդամների պատիժը, որոնք դատապարտվել են ապստամբություն հրահրելու և հարձակումը պլանավորելու համար:

Հրամանագիրը նաև պահանջում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը մերժի մոտ 300 գործ, որոնք դեռևս գտնվում են դատարանում:

Թրամփը նաև հրամաններ է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրսբերման գործընթաց սկսելու, մինչ ԱՄՆ-ում արգելելը TikTok-ին 75-օրյա արտոնյալ ժամկետ տրամադրելու, հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու և Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքեր հայտարարելու մասին։

Սպիտակ տուն ժամանելուց առաջ Թրամփը կրկին դիմել է աջակիցներին Capital One Arena-ում, որտեղ նա նաև ցուցադրաբար ստորագրել է մոտ 10 գործադիր հրամաններ, այդ թվում՝ Փարիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը և չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի 78 գործադիր հրամանները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի