«Վրացական երազանքը» որոշել է «վրեժ» լուծել նախագահից․ նախագահական նստավայրի ջեռուցումն անջատվել է, Pirveli հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Խազարաձեի խոսքով՝ նախագահական պալատում միայն երկու սենյակ է ջեռուցվում։ «Նախագահը տաքանում է էլեկտրական տաքացուցիչներով՝ ինչպես 1990-ականներին»,- ասել է Խազարաձեն։ Հիշեցնենք, որ Վրաստանում չեն դադարում ԵՄ կողմնակիցների բողոքի ցույցերն …

