NVIDIA-ն 1 օրում 600 մլրդ դոլար է կորցրել DeepSeek-ի՝ ChatGPT-ի չինական մրցակցի հաջողության պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չիպեր արտադրող ամերիկյան NVIDIA ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ի առևտրային օրվա ընթացքում էժանացել են գրեթե 18%-ով, հայտնում է CBS-ը։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան 600 մլրդ դոլարով:

Արժեքի կտրուկ անկումը տեղի է ունեցել չինական DeepSeek ստարտափի կողմից մշակված արհեստական ինտելեկտի նոր մոդելի հայտնվելու ֆոնին. հանգստյան օրերին համապատասխան հավելվածը բարձրացել է AppStore-ի աղյուսակի առաջին հորիզոնականը:

Ըստ DeepSeek-ի ստեղծողների՝ ընդամենը մոտ 6 մլն դոլար է ծախսվել AI-ի զարգացման վրա, մինչդեռ Google-ը, Microsoft-ը և այլ խոշոր ընկերություններ միլիարդներ են ծախսում իրենց նմանատիպ նախագծերի վրա։

DeepSeek-ը, որն իր կատարողականությամբ համեմատելի է OpenAI-ի ChatGPT-ի հետ, կարող է աշխատել շատ ավելի փոքր արտադրողականություն ունեցող չիպերի վրա, այդ իսկ պատճառով ներդրողները այժմ երկընտրանքի առաջ են՝ արժե՞ արդյոք NVIDIA-ում և հզոր չիպեր արտադրող այլ ընկերություններում բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի