Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է կանչվել

Լուրեր

24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրել Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման կարևորությունը ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով՝ 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով:

«Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական ուղղվածության հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղազախստանի Ակտաուի մոտակայքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է պաշտոնական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ օդանավը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, ապա Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Բացի այդ, ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը հրապարակել էր ռեպորտաժ, որում Բաքվի «Ռուսական տանը» մեղադրում էր մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեության իրականացման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի