Թեհրանի համար կարևոր է Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ամենաշաբաթյա ճեպազրույցում։ «Մենք պատրաստ ենք ցանկացած օգնության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար»,- ասել է նա։ Անդրադառնալով տարածաշրջանում երկրորդ երկրների ներկայությանը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել …

