«Անկախության հռչակագիրը հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է»,- ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքը ցիտելով, խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը։ Խորհրդարանական լսումները հրավիրվել են հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Դրանք գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։ …

