Թուրքիան 15 պաղեստինցի բանտարկյալների կընդունի Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքի շրջանակում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական անվտանգության աղբյուրները հայտնել են,  որ 15 պաղեստինցիներ ազատ են արձակվել կամ կազատվեն Իսրայելի կողմից՝ Թել Ավիվի և ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրի շրջանակում, գրում է Daily Sabah-ը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը (MIT), երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, կկազմակերպի նրանց տեղափոխումը։

Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի համաձայնագիրը ներառում է իսրայելցի և պաղեստինցի գերիների փոխանակում։ Իսրայելը համաձայնել է ազատ արձակել ցմահ դատապարտված պաղեստինցի բանտարկյալներին՝ Պաղեստին չվերադառնալու պայմանով։ Թուրքիայի ԱԳ նախարար նախարար Հաքան Ֆիդանն անցյալ շաբաթ Կատարում հայտարարել էր, որ որոշ պաղեստինցիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկիրը, կհյուրընկալվեն Թուրքիայի և այլ երկրների կողմից։

Աղբյուրները նշում են, որ MIT-ը կազմակերպել է 15 պաղեստինցիների ճամփորդությունը՝ ազատ արձակված բանտարկյալներին այլ երկրում տեղավորելու ծրագրի առաջին փուլում: Նրանք Եգիպտոսով կմեկնեն Թուրքիա։

Ըստ Իսրայելի Արդարադատության նախարարության կողմից ավելի վաղ հրապարակված ցուցակի՝ ավելի քան 180 բանտարկյալներ, որոնք պետք է ազատ արձակվեն Գազայում պահվող իսրայելցի պատանդների դիմաց, կարտաքսվեն երկրից: Համաձայնագրում չի նշվում այն ​​երկրների ցանկը, ուր կուղարկվեն արտաքսված բանտարկյալները, սակայն իսրայելական ԶԼՄ-ները, այդ թվում՝ երկրի հանրային հեռարձակող KAN-ը, հայտնել են, որ ուղղությունները կարող են ներառել Կատարը կամ Եգիպտոսը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի