«Կրթության սպասավոր», «ստորադասված կարգավիճակ», «խտրական վերաբերմունքի զոհ». դեռ նախորդ տարվա սեպտեմբերին այս արտահայտություններով էին գիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ բնորոշում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում գիտությանը բաժին հասած դերը։ Լրամշակման փուլ անցնելուց հետո նախագիծն այժմ Արդարադատության նախարարությունում է, փորձագիտական եզրակացություն պետք է անցնի: Գիտական համայնքում, սակայն, քննադատությունները չեն դադարում: «Կրթության դերն էլի նսեմացվել …

