Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի վարկանիշը գերազանցում է Էրդողանինը․ հարցում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները կարող են չհանգուցալուծվել մեկ փուլով, իսկ երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ Ստամբուլի ազդեցիկ քաղաքապետը, մեծ տարբերությամբ գերազանցում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Turkish Minute-ը։

Nefes լրատվական կայքի սյունակագիր Այթունչ Էրկինը կիսվել է Social Impact Research Center (TEAM) կողմից անցկացված հարցման արդյունքներով, որն իրականացվել է մոտ 6000 մասնակիցների շրջանում:

Հարցումը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում Իմամօղլուն կլինի ակնհայտ ֆավորիտ:

Առաջին փուլում Էրդողանը 37 տոկոսով առաջատարն է, որին հաջորդում է Իմամօղլուն՝ 35,9 տոկոս, իսկ Յավաշը հավաքել է 19,7 տոկոս։ Եթե ոչ մի թեկնածու չի հատում 50 տոկոսի շեմը, առաջին երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ։Ուղիղ մրցապայքարում Իմամօղլուն առաջատար է մեծ տարբերությամբ՝ ստանալով ձայների 57,2%-ը, Էրդողանի 42,8%-ի դիմաց չկողմնորոշված ձայների բաշխումից հետո։

Էրկինն ասել է, որ TEAM հարցումը, որը ներկայումս գտնվում է CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելի սեղանին, ուժեղացնում է կուսակցության ներսում այն փաստարկը, որ Իմամօղլուն պետք է լինի իր թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում։ Մինչդեռ Յավաշի կողմնակիցները մատնանշում են այլ հարցումներ, որոնցում նա ավելի լավ է հանդես գալիս, քան Էրդողանը։

Հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել 2028 թվականին, սակայն վերջին շրջանում ընդդիմության շրջանում հաճախ են խոսվում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

Իմամօղլուն, որը համարվում է Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցը, ավելի վաղ ասել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը բանալին է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աճող ճնշումը ընդդիմության և այլախոհ ձայների վրա վերացնելու համար։

Անդրադառնալով CHP-ի առաջնորդ Օզելի վերջերս արած հայտարարությանը CHP-ի հաջորդ նախագահի թեկնածուին որոշելու գործընթացի մեկնարկի մասին՝ Իմամօղլուն նշել է, որ իր կուսակցությունը ժողովրդավարական ճանապարհով կընտրի իր նախագահի թեկնածուին՝ կուսակցության ավելի քան 1,5 միլիոն անդամների ձայներով։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Իմամօղլուի նկատմամբ երկու հետաքննություն է սկսվել։ Պնդումներ կան, որ այդպիսով Էրդողանը ցանկանում է ազատվել Իմամօղլուից որպես ուժեղ մրցակցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի