Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը վերաբերող հարցեր։