Ուկրաինան ջնջելու և ինքնությունը ոչնչացնելու փորձեր. 3 տարի ձգվող պատերազմի վավերագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երրորդ տարին։

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունն այսօր կազմակերպել էր միջոցառում և ֆիլմի ցուցադրություն, ներկայացվեց լրագրող Անժելա Սլոբադյանի հեղինակած «Նավալա» ֆիլմը։

Ռեժիսոր, «Հուշարար արվեստից կենտրոնի» նախագահ Գարս Խաչատրյանը FactorTV-ի հետ զրույցում պատմեց, որ ֆիլմում ներկայացվում են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին օրերին ծավալվեղ իրադարձությունները, հատկապես՝ Խերսոնի մարզում։

Պատերազմի ընթացքում Գարս Խաչատրյանը 12 անգամ այցելել է Ուկրաինա և ինքը ևս վավերագրել է ռազմական գործողությունները։

Նախքան ֆիլմի ցուցադրությունը Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը բացման խոսքով հանդես եկավ։ Վալերի Լոբաչը հիշեցրեց, թե այս ընթացքում Ռուսաստանի չարդարացված ագրեսիան ինչ դրսևորումներ է ունեցել։

Նա հայտարարեց, որ Ուկրաինան երկրի երեսից ջնջելու և իրենց ինքնությունը ոչնչացնելու Ռուսաստանի փորձելը ձախողվել են։

«Ուկրաինայի ժողովուրդը շարունակում է պայքարել ոչ միայն իր գոյատևման, ինքնիշխանության, պետականության, այլև՝ արդարության և ազատության իդեալների համար։ Վերջին երեք տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել մեր կարողությունը՝ դիմակայելու թշնամուն, որը ռեսուրսներով գերազանցում է մեզ։ Մեր ուժը մեր ժողովրդի միասնության, մեր հոգու տոկունության և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցության մեջ է»,- հավելեց Վալերի Լոբաչը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։

Դրանից երկու օր անց Ռուսաստանն Ուկրաինայում սկսեց ռազմական օպերացիա․ Պուտինն այդ գործողությունները պաշտոնապես անվանեց «հատուկ ռազմական գործողություն»։
Պատերազմի օրերին ռուսական բանակը հարձակում սկսեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և մի շարք այլ խոշոր քաղաքների, բնակավայրերի վրա։

Ռազմական գործողություններից ամիսներ անց Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի միացման մասին՝ իբրև ՌԴ նոր տարածաշրջաններ։

Պատերզմից երեք տարի անց, օրեր առաջ առաջ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, թե Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45 հազար 100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը, իսկ հակառակորդ Ռուսաստանը կորցրել է 300-350 հազար զինվոր, իսկ վիրավորների առավելագույն թիվը՝ 700 հազար։

Մանրամասները՝ տեսանյութում։