Թրամփը փակում է Եվրոպայում ռազմակայանը, որով զենք էր մատակարարվում Ուկրաինային. ԶԼՄ-ներ

Լուրեր

27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը կարգադրել է անհապաղ ստուգել հունական Ալեքսանդրուպոլիսում ՆԱՏՕ-ի ռազմակայանի հետագա շահագործման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, Unian.net-ի փոխանցմամբ՝ գրում է Democtratia-ն:

Ըստ աղբյուրի՝  ռազմակայանը գտնվում է Տրակիայի Էգեյան ափին, Սևծովյան նեղուցներից ոչ հեռու և օգտագործվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Արևելյան Եվրոպա ուժեր տեղափոխելու համար: Այդ բազան Ջո Բայդենի վարչակազմի կողմից օգտագործվել է նաև որպես տարանցիկ կետ Ուկրաինային ամերիկյան օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն մատակարարելու համար։

Սակայն այժմ, ըստ աղբյուրի, բազան կարող է ավելորդ լինել, քանի որ Թրամփի վարչակազմը մտադիր չէ շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային, առավել ևս՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ բանակցություններից հետո, որոնք ԱՄՆ ներկայացուցիչները գնահատել են արդյունավետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝  ռազմակայանի հնարավոր փակումը կուրախացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը վաղուց էր ձգտում դրան: Դա կբավարարի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը այն համարում էր Բոսֆորի նեղուցի նկատմամբ թուրքական մենաշնորհի սպառնալիք։