ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Հատկապես կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացնել հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։ Վստահ եմ, որ մեր միասնությունն ու համատեղ ջանքերը թույլ կտան իրականացնել Հանձնաժողովի կողմից սահմանված նպատակները։ …

