Սիրիան հայտարարել է Ասադի հետ կապված զինյալների դեմ ռազմական գործողության ավարտի մասին․ բախումների ընթացքում 1000-ից ավելի մարդ է զոհվել

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է տապալված նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին հավատարիմ ապստամբների դեմ մեկօրյա ռազմական գործողության ավարտի մասին, գրում է AP-ն։

Պաշտպանության նախարարության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հինգշաբթի ալավիական համայնքից զինված անձինք հարձակվել էին ոստիկանության պարեկների վրա Լաթաքիա նավահանգստային քաղաքի մոտ՝ առաջացնելով լայնածավալ բախումներ Սիրիայի ափամերձ շրջանում, որոնց ընթացքում, ըստ դիտորդական խմբերի, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

Սիրիայի ժամանակավոր իսլամիստ կառավարիչները պայքարում են իրենց իշխանությունն ամբողջ երկրում տարածելու և այլ փոքրամասնությունների համայնքների, մասնավորապես, հյուսիսարևելյան քրդերի և հարավային Սիրիայի դրուզների հետ քաղաքական կարգավորումների հասնելու համար:

«Պարտված ռեժիմի մնացորդներին և նրա փախչող սպաներին մեր ուղերձը պարզ է և հստակ․ եթե վերադառնաք, մենք նույնպես կվերադառնանք, և ձեր առջև կգտնեք մարդկանց, ովքեր նահանջել չգիտեն և ներողամիտ չեն լինի նրանց հանդեպ, ում ձեռքերը ներկված են անմեղների արյունով»,- ասել է ՊՆ խոսնակ, գնդապետ Հասան Աբդել-Ղանին:

Նա նշել է, որ անվտանգության ուժերը կշարունակեն քնած բջիջների և նախկին կառավարության հավատարիմների մնացորդների որոնումները։

Մինչ կառավարական հակահարձակումը հիմնականում ապստամբությունը ճնշելու համար էր, ի հայտ են եկել կադրեր, որոնք, ըստ երևույթին, պատասխան հարձակումներ են ավելի լայն ալավիական համայնքի վրա։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ բախումների ընթացքում զոհվել է 1130 մարդ, այդ թվում՝ 830 խաղաղ բնակիչ:

Ժամանակավոր կառավարությունը կազմված է սուննի իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման անդամներից, որոնք դեկտեմբերին գլխավորել էին կայծակնային ապստամբությունը, որը տապալել էր Բաշար Ասադին՝ վերջ տալով նրա ընտանիքի կողմից ավելի քան կեսդարյա բռնապետական ​​կառավարմանը: Ասադները ալավի են։

Ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ասել է, որ պատասխան հարձակումներն ալավի խաղաղ բնակիչների վրա և բանտարկյալների նկատմամբ բռնություն գործադրելն «առանձին միջադեպեր են», և խոստացել է կոշտ քայլեր ձեռնարկել մեղավորների նկատմամբ՝ ստեղծելով միջադեպը հետաքննող հանձնաժողով:

Աբդել-Ղանին էլ ասել է, որ անվտանգության ուժերը կոմիտեին «լիարժեք հնարավորություն կտան բացահայտելու իրադարձությունների հանգամանքները, ստուգելու փաստերը և ուղղելու խախտումները»:

Այնուամենայնիվ, մի քանի շրջաններում հրկիզված տների պատկերները և փողոցներում ընկած արյունոտ մարմինները անհանգստացրել են արևմտյան կառավարություններին, որոնց Ալ-Շարաան կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի տարածած հայտարարության մեջ կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել այդ ջարդերի հեղինակներին: Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը «կանգնում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կողքին՝ ներառյալ նրա քրիստոնյա, դրուզ, ալավի և քրդական համայնքները»:

Հազարավոր սիրիացիներ էլ առափնյա շրջանից փախել են հարևան Լիբանան։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ տեղական իշխանությունների տվյալներով՝ 6078 մարդ ժամանել է Լիբանանի հյուսիսային Աքքար նահանգի գյուղեր՝ փախչելով մարտերից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն էր կոչ արել անհապաղ դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի