Ավագանու նիստում անդրադարձ կլինի արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի տեղեկացմամբ՝ հընթացս վճարման նոր մեթոդներ են ներդրվելու։ «Մենք պարբերաբար կքննարկենք և, միգուցե, մեր քաղաքականության մեջ կրկին փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1-ից։ Այս ընթացքը ցույց է տալիս, որ …

