Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզում․ ձյան ծածկի բարձրությունը՝ 20-30 սմ

Դսեղ 21․03․2025
Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում»,- գրել է Սուրենյանը։