Թրամփը կրթության դեպարտամենտի լուծարման հրամանագիր է ստորագրել

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով լուծարվում է ԱՄՆ կրթության դեպարտամենտը։ Այսպիսով, նա կատարել է նախընտրական խոստումը՝ վերացնել գործակալությունը, որը երկար ժամանակ եղել է պահպանողականների թիրախը, գրում է AP-ն։

Նա հրամանը ստորագրել է Սպիտակ տանը հատուկ արարողության ժամանակ՝ շրջապատված աշակերտներով և ուսուցիչներով։

Թրամփը ծաղրել է Կրթության նախարարությունը՝ այն վատնիչ և լիբերալ գաղափարախոսությամբ աղտոտված որակելով:

Այնուամենայնիվ, դրա լուծարման ավարտը, հավանաբար, անհնար կլինի առանց Կոնգրեսի ակտի, որը ստեղծել է դեպարտամենտը 1979 թվականին: Հանրապետականներն ասել են, որ նախագիծ են ներկայացնելու այդ նպատակին հասնելու համար, մինչդեռ դեմոկրատներն ասել են, որ ընդդիմանալու են այդ գաղափարին:

Ստորագրման արարողության ժամանակ Թրամփը մեղադրել է գերատեսչությանը Ամերիկայի ակադեմիական թերացման համար և ասել, որ նահանգներն ավելի լավ կանեն այդ գործառույթը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Կրթության դեպարտամենտը կշարունակի կառավարել դաշնային ուսանողական վարկերը, բայց հրամանը, կարծես, այլ բան է հուշում։ Այն ասում է, որ դեպարտամենտը չունի անձնակազմ, որը վերահսկելու է իր 1,6 տրիլիոն դոլար վարկային պորտֆելը և «պետք է բանկային գործառույթները վերադարձնի մի կազմակերպության, որը կարող է սպասարկել Ամերիկայի ուսանողներին»:

Կրթության քարտուղար Լինդա Մաքմահոնն ասել է, որ ինքը կվերացնի բյուրոկրատական ​​ակտերը և թույլ կտա նահանգներին որոշել, թե որն է լավագույնն իրենց դպրոցների համար: Բայց նա խոստացել է շարունակել հիմնական ծառայությունները և աշխատել նահանգների ու Կոնգրեսի հետ՝ «օրինական և կանոնավոր անցում ապահովելու համար»: Նրա աշխատանքի մի մասը կլինի ուսումնասիրել, թե որ գործակալությունները կարող են ստանձնել Կրթության դեպարտամենտի տարբեր դերերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի