Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պաշտոնավորման վերջին շաբաթում Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեց։ Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ երեկ Վաշինգտոնում։ Փաստաթուղթն ամերիկյան կողմից ստորագրեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայկական կողմից՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մինչ փաստաթղթի ստորագրումը՝ երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ այն ընդգրկում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության …

