Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ․ Մարագոս

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ ապահովեց գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսեցին ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։ «Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա նաև հավելեց. «Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»: Փոխվարչապետն իր ելույթում կարևորեց նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Հայաստան-Եվրամիության գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:

Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրեց Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծեց պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։

ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվեց Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։