Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության և առևտրի հիմնական հարցերում համագործակցությունը․ տեղեկանում ենք Պետքարտուղարությունից։ «Պետքարտուղար Ռուբիոն խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է կայուն, միասնական ու …

