Թուրքիայում զանգվածային ցույցերին մասնակցելու մեղադրանքով ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մյուսների կալանավորման դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու կասկածանքով ձերբակալված 206 անձի, այդ թվում՝ լրագրողների գործեր ուղարկվել են Քրեական դատարան՝ կալանքի պահանջով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական որոշումներով կալանավորվել է 10 մարդ, այդ թվում՝ SOL կուսակցության երեք անդամներ և AFP-ի լուսանկարիչ Յասին Աքգյուլը։

Նախօրեին տներում խուզարկությունների ընթացքում ձերբակալվել էր 73 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ Բյուլենթ Քըլըչը, Զեյնեփ Քուրայը, Յասին Աքգյուլը, Ալի Օնուր Թոսունը, Հայրի Թունչը, լուսանկարիչներ Մուրադ Քոջաբաշը և Քուրթուլուշ Արը։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ բերման ենթարկվածների մեծ մասը «դատական ​​պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի»։

Փաստաբանները, սակայն, ասել են, որ դատարանի որոշումը փոխվել է, և երեկվա խուզարկությունների ժամանակ ձերբակալված 73 անձինք կալանավորվել են։

Բացի այդ, Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) հրահանգել է քաղաքից «հեռացնել Իմամօղլուի պաստառները»։

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ 2025 թվականի մարտի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում 1418 մարդ է ձերբակալվել։

«Մինչ օրս 1418 կասկածյալ է ձերբակալվել 2025 թվականի մարտի 19-ից ի վեր անցկացված անօրինական ցույցերին մասնակցելու համար։ Այս պահին կալանքի տակ է 979 կասկածյալ, այսօր դատարանի առաջ կկանգնի 478 մարդ։ Ոչ մի զիջում չի արվի նրանց, որոնք փորձում են ահաբեկել փողոցները, հարձակվել մեր ազգային ու բարոյական արժեքների կամ մեր ոստիկանների վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի