Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է երեքուկես տարի և արժեցել 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կկազմեն ևս 1.5 միլիոն եվրո, գրում է Current time-ը։ Ինչպես հայտնում է ֆիննական Yle մեդիակորպորացիան, սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցավոր ցանկապատից, դրա հարևանությամբ անցնող՝ խրամով առանձնացված ճանապարհից, …

