Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, որ ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը»։ Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո …

