Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Քաղաքականություն
31.03.2025 | 20:05
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: