Ադրբեջանի կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ «Ադրբեջանի ավիաուղիների» օդանավի կործանման պատճառը եղել է ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Աղբյուրը լրատվամիջոցին պատմել է, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։ Նախաքննության տվյալները հաստատել են, որ Գրոզնիի վրայով ռուսական հրթիռն Ակտաուում ողբերգության պատճառ է դարձել։ Աղբյուրները հայտնել են, որ հրթիռն արձակվել է Գրոզնիի վրայով 8432 չվերթի …

