Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է փորձի փոխանակումը ֆիլմարտադրության և հեռարձակման ոլորտում:

Հայաստան այցի շրջանակում Պյեռ Սիրակուզան Հայաստանի կինոյի հիմնադրամում օրերս հանդիպել է ֆիլմարտադրողների հետ, քննարկել անիմացիոն հեռուստաշարերի և համատեղ արտադրության հնարավորություններն ու մասնագիտական շուկայում նախընտրելի ձևաչափերը: Նա շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերների հետ կիսվել ֆրանսիական փորձով:

ՌեԱ փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու խոսքով՝ ոլորտային տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման հնարավորությունները: Վրեժ Քասունին տեղեկացրել է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում դիտարկվում է անկախ հարթակի ստեղծման հնարավորությունը: Հարթակը կնպաստի կրթական, մշակութային և ազգային բովանդակությամբ մանկական և երիտասարդական անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը:

Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը՝ նախարարը շեշտել է հատկապես մշակույթի և կրթության բնագավառներում համատեղ նախաձեռնությունների իրագործումը:

«Մեդիայի և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների և դեռահասների կյանքում գնալով մեծանում է: Կրթադաստիարակչական բովանդակության ստեղծման խրախուսումն առաջնային թիրախ է նախարարության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի իրականացումը:

Նախարարը նաև շեշտել, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ևս միտված է սովորողների կարողունակությունների զարգացմանը, որտեղ հատուկ շեշտադրում է արված մշակութային և մեդիագրագիտության բաղադրիչներին:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ պետությունը կարևորում է համատեղ ֆիլմարտադրությունը, հայկական կինոյի հանրահռչակումը, որի շրջանակում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել: ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ Հայաստանում նկարահանվող ֆիլմերի համար: Ռազմավարական ուղղություններից են նաև անիմացիոն ֆիլմարտադրության զարգացումը, ինչպես նաև հեռուստատեսային կրթամշակութային հաղորդաշարերի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: