3 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի գործով վերջին նիստի ժամանակ հենց դատական նիստերի դահլիճից շտապ օգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Մնացականյանի հորեղբայրը։ Factor TV-ի հետ զրույցում տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը պատմեց, որ հերթական անգամ պաշտպանական կողմի հետ վիճաբանություն է ծագել, այդ ընթացքում հորեղբոր վիճակը վատացել է։ …

