Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
Քաղաքականություն
11.04.2025 | 13:00
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ապրիլի 10-ին տեղի ունեցած նախորդ նիստում պետական մեղադրողների կողմից հարցաքննվել էին հայ գերիներից Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Լևոն Բալայանը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի