ՊԵԿ-ը խոշոր հարկատուների է տուգանել․ որ ընկերություններն են դրանք

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Հարկային ստուգումներն իրականացվել են 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ։

34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Տուգանված հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը, այն տուգանվել է 20 մլն դրամով։ Հարկ է նշել, որ ընկերությունը նույնքան տուգանվել էր նաև նախորդ տարի։ Factor.am-ը իրավաբաների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ ընկերությունը 100% բաժնետերը Թեմուր Ուսուբովն է։

10 մլն դրամով տուգանվել է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Այն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություն է։ Տարեսկզբին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ 37 միլիոն 796 993 դրամ տուգանք էր նշանակել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նկատմամբ։ 

Նույնքան տուգանվել է նաև «Գազ-պրոպան» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրը Պերճ Յախանեջյանն է։ Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող ընկերության նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս տարի 15 միլիոն 964 հազար դրամ տուգանք է նշանակել։ 

ՊԵԿ ստուգումների արդյունքում 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող և առաջադրվել է շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։ Տուգանված հարկատուների ցանկը գլխավորում է «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը։ Ընկերությունում ՊԵԿ-ն արձանագրել է 20 չգրանցված աշխատող,  արդյունքում ընկերությանը տուգանել է 5 մլն դրամով։ 

Այս ընկերության 33 %-ի բաժնետերը Ծաղկաձորում գտնվող նախկին «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նա ընկերությունում բաժնեմաս է ստացել նախորդ տարվա հոկտեմբերին։ Ընկերությունում 33 %-ի բաժնեմաս ունի նաև Արտեմ Սահակյանը, իսկ 34 %-ի բաժնետերը Նարեկ Մարգարյանն է։ 

Անի Թամրազյան