Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցներն անցած ամիս երկրից արտաքսել են տարբեր երկրների 37 քաղաքացու՝ հիմք ընդունելով Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը։ Օտարերկրյա քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից միգրացիոն դեպարտամենտի ձեռնարկած միջոցառումների արդյունքում. հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից։ «Օտարերկրացիների և քաղաքացիություն …

