Մենք կարող ենք միավորել տարածաշրջանի բոլոր երկրների հասարակություններին և խաղաղ ապրել 21-րդ դարում. Արարատ Միրզոյան

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Մեր տարածաշրջանի երկրների առջև կա ընտրության հնարավորություն՝ սպասել ևս 100 տարի և համոզվել, որ փոփոխություններն անշրջելի են, թե սկսել աստիճանաբար աղյուսներն իրար վրա դնելով՝ Հարավային Կովկասում վերջապես հաստատել կայուն խաղաղություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանյան հասարակությունը մտահոգված է անվտանգության հետ կապված խնդիրներով և փակ սահմաններով, նրան, անշուշտ, հուզում են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հետ կապված հարցերը։ Մեր քաղաքացիները ՀՀ կառավարությունից լսում են հավաստիացումներ խաղաղության օրակարգի, հարևանների հետ խաղաղ հարաբերություններ ձևավորելու, տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու մասին: Թեև, մենք գիտակցում ենք, որ վերքերը տակավին թարմ են և այս պահին որոշ չափով դժվար է խոսել փոխգործակցության մասին: Միևնույն ժամանակ, ՀՀ շարքային քաղաքացին լսում է սպառնալիքներ Ադրբեջանից և տեսնում է, որ ադրբեջանական կողմը չի շտապում ճանաչել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի խորհրդարանի, կառավարության հետ սերտորեն համագործակցող մեդիայի և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այդ սպառնալիքներն ակնառու են»,- նշեց Միրզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ կան փոխգործակցության տարաբնույթ ուղիներ, Վրաստանը նույնպես կարող է առաջնորդող դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում։

«Մենք կարող ենք միավորել տարածաշրջանի բոլոր երկրների հասարակություններին և խաղաղ ապրել 21-րդ դարում։ Հայաստանն արդեն իսկ ընտրել է համագործակցելու տարբերակը, սակայն մենք չենք կարող դա անել միակողմանի, եթե դիմացի կողմը նույնպես շահագրգռված չէ համագործակցել մեզ հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով՝ Ադրբեջանին արդեն իսկ արել ենք նպաստավոր առաջարկ, ինչից իրենք կարող են շահել՝ օգտվելով մեր երկաթուղային ենթակառուցվածքներից։ Դրանից կարող ենք շահել նաև մենք։ Գիտակցում ենք, որ Հայաստանի հարավում գտնվող 45 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապող ամենակարճ ուղին է, հետևաբար առաջարկել ենք սահմանային անցակետերում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ տեղադրելով էլեկտրոնային սքաներներ, եթե ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ ապրանքներն ու իրերը ֆիզիկապես ստուգվեն։ Առաջարկել ենք նաև կիրառել էլեկտրոնային հայտարարագրման տարբերակը և տեղեկությունները երկուստեք տրամադրել պատկան մարմիններին, որպեսզի տարանցման հետ կապված հարցերը լուծվեն հնարավորինս շուտ և մատչելի եղանակով։ Արել ենք կոնկրետ առաջարկներ, սակայն չենք ստացել դրական պատասխան»,- պարզաբանեց Միրզոյանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշեց, որ հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու փոխգործակցությունը համարվում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ըստ նրա՝ տնտեսական ինտեգրումը կարող է նպաստել երկրների զարգացմանը։

«Ադրբեջանն իր հարևանների հանդեպ վարում է հենց այդպիսի քաղաքականություն։ Նկատի ունենք Արևելք-Արևմուտք առանցքը։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա փոխգործակցությունը լավ օրինակ է՝ ցույց տալու, թե այն ինչ օգուտներ է բերում մեր հասարակություններին։ Տնտեսական նախագծերի իրականացումը շահեկանորեն փոփոխում է մեր տարածաշրջանի ամբողջ պատկերը, շատ երկրներ օգտվում են Կասպյան ավազանի ադրբեջանական գազից։ Միևնույն ժամանակ մենք ակտիվորեն գործարկում ենք Հյուսիս-Հարավ միջանցքը Ռուսաստանի և Իրանի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դուրս էր մնացել այս նախագծերից, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համագործակցես հարևանի հետ, եթե գտնվում ես հակամարտության մեջ։ Այսօր առաջացել է պատեհ հնարավորություն՝ վերջ դնելու այդ հակամարտությանը, և կարծում ենք, որ գործընթացը պետք է ունենա հստակ ավարտ։ Դրանից հետո տարածաշրջանի համար կբացվեն զարգացման և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասաց Բայրամովը։

Նրա խոսքով՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առաջարկն արել է նաև Ադրբեջանը, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և դա նախատեսում է անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի երկու հատվածների միջև։

«Մենք հայկական կողմին արել ենք առաջարկներ՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։ Համաձայն ենք առանձնացնել ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը։ Ուզում ենք այնպիսի իրավիճակ, որը կլինի կայուն և չի փոփոխվի Հայաստանում իշխանափոխության կամ տարաբնույթ այլ գործոնների ազդեցության արդյունքում»,- ասաց Բայրամովը։