Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկու օր շարունակ դրոններով որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն ադրբեջանցի զինվորը չի հայտնաբերվել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածքը բարդ է, հեշտ է պատսպարվելը։ Պետք է քննություն իրականացվի՝ հասկանալու համար, թե ինչպես է անցել»,- նախորդ շաբաթվանից Հայաստանը ցնցած միջադեպին առաջին անգամ անդրադառնալով՝ նշել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու Շաքիի բնակչությանը չեն զգուշացրել զինված ադրբեջանցու ներթափանցման մասին, որպեսզի առավել զգոն լինեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ չի եղել ապացույց զինվորի՝ ՀՀ տարածք անցնելու վերաբերյալ։

«Որոնողական աշխատանքներ են իրականացվել, այդ ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները մշտապես կապի մեջ են եղել։ Չկար փաստ, որ զինվորը անցել է ՀՀ տարածք»,- ասել է նա և ընդգծել․ «Փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզեցել է անցնել Հայաստան, թե մոլորվել և անցել է ՀՀ»։

«Այո, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, այսինքն՝ քննություն է գնում, կալանքի տակ է»,- ասել է Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք պատիժը կրելու է Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ադրբեջանցի զինվորին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին։

«Ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու գործընթացներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Պատկերացրեք՝ իրենց ասենք, որ գերիներից տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու։

Ինքը կարող է դատապարտվել իքս տարվա ազատազրկման և մնալ ՀՀ-ում։ Մենք ձեռք ենք բերել հետևյալ պայմանավորվածությունը՝ այս դեպքի մասին չեմ ասում, այլ սկզբունքի։ Եթե զինվոր է անցնում, մենք զինվորին հետ ենք տալիս, հանցագործության դեպքն ուրիշ է։

Նախկինում էլ մեզ քննադատել են․ զինվոր է եղել, անցել է, մոլորվել է, ոչ մեկին ոչ մի վնաս չի տվել, ոչ մի հանցագործություն չի կատարել, մենք զինվորին հետ ենք վերադարձրել։

Հիմա, եթե անցած, մոլորված զինվորին նախապայմանով վերադարձնենք, ասենք՝ գիտեք ինչ, գերի պետք է տաք, որ զինվորին տանք։ Աստված ոչ անի, վաղը մյուս օր էլ մեր մոտից կարող է զինվոր անցնել, բա ո՞ւմ ենք տալու»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը բացառել է դիվերսիայի վարկածը։

«Նախնականով՝ դեպքն այսպես է եղել․ գնացել, այդ տանը քնել է, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը»,- նշել է Փաշինյանը։