ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
Բոլորը

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին և խորհրդարանական ընդդիմությանը՝ պնդելով, որ երկու բևեռներն էլ զուրկ են քաղաքական բովանդակությունից և սպասարկում են Ռուսաստանի շահերը։

Խոսելով ընդդիմության և իշխանության գործողությունների մասին՝ Շահնազարյանը նշել է, որ բացարձակապես չի հետևում դրանց.

«Այլ պիեսներ կան, թատրոններ կան, դե բեմականացված միտինգները… բացարձակապես քաղաքականություն, գոյություն չունի»։

Ըստ նրա՝ հասարակությանն առաջարկվում է երկու անընդունելի տարբերակ․ «Երբ ձեզ տալիս են երկու տեսակի ճաշատեսակ, որ դուք գիտեք, որ երկուսն էլ առնվազն առողջարար չեն կամ թունավոր են, դուք հո չե՞ք ընտրելու»,- ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմության նպատակներին՝ նա շեշտել է. «Նրանք ասում են՝ շուտով ռուսական 11-րդ բանակը կգա և մեզ կնշանակի իշխանություն… Բայց ես ասեմ, որ եթե նույնիսկ իրենց մտածած 11-րդ բանակը գա, որը չի գալու, իրենց իշխանություն չեն նշանակելու»։ Շահնազարյանի պնդմամբ՝ իշխանությունն ու ընդդիմությունը նույնն են. «Երկուսն էլ առաջ են տանում Ռուսաստանի շահերը Հայաստանում»։

Անդրադառնալով իշխանության՝ դեպի Եվրոպա վերցրած վեկտորին, գործիչն այն կեղծ է որակում. «Իշխանությունը կեղծ, իբր շարժվում է դեպի Եվրոպա, ընդ որում, Եվրոպան ամեն ինչ անում է, առավելագույնն այս իրավիճակում նույնիսկ չէի սպասում, որ իսկապես էդ ճանապարհը հնարավորինս կդյուրացնի… բայց ոչինչ չի արվում»։ Նա ընդգծել է, որ Հայաստանը տնտեսապես շարունակում է կախված մնալ Ռուսաստանից՝ չնայած իշխանությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին.

«Մեր ողջ առևտուրը ԵաՏՄ երկրների հետ, դա Ռուսաստանի հետ առևտուրն է։ Մյուսների հետ չնչին… Ռուսաստանը փակել է ըստ էության առևտուրը, հիմնական բոլոր ուղղությունները փակել է»։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը դե ֆակտո դուրս չի եկել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից:

«Այսօր փաստացի, դե ֆակտո մենք ՀԱՊԿ-ում ենք… ԵԱՏՄ-ում դուրս գալու ցանկություն չունենք»։ Շահնազարյանը վտանգավոր է համարում Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը՝ նշելով, որ ստեղծվել է «Մոսկվա-Անկարա-Բաքու դաշինք, որի հիմնական նպատակը հենց Հայաստանի դեմ է»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր թիրախը Սյունիքն է. «Ռուսաստանն ուզում է վերցնել այս Մեղրիի թուրանական միջանցքը, նեոօսմանական միջանցքը, որպեսզի կարողանա իրականացնել Թուրքիայի հետ իր ռազմավարական նպատակը՝ աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու»։ Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ երկիրը չունի զարգացման պլան. «Մենք ընդհանրապես որևէ տեսլական կամ որևէ ռազմավարական ծրագիր չունենք, որը մենք ունեցել ենք»։

Որպես ստեղծված իրավիճակից միակ ելք՝ նա տեսնում է համազգային համախմբումը. «Մեր առաջին խնդիրն է ներքին, մենք պետք է կարողանանք մեր հասարակությունը միավորել, Սփյուռքի հետ դառնանք մի միասնություն… որպեսզի կարողանանք հաղթահարել այս մեծագույն սպառնալիքները, որ կան մեր պետականության գլխին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան