Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է ԵՄ ընդլայնման բանակցությունների որոշ փուլերում հրաժարվել միաձայնության պահանջից և ուժեղացնել ապագա անդամների նկատմամբ պաշտպանական մեխանիզմները։ Այսօր հրապարակված փաստաթուղթը նախատեսում է անդամակցության բանակցային կլաստերների բացման և միջանկյալ այլ որոշումների ընդունման համար կիրառել որակյալ մեծամասնությամբ քվեարկություն։ Հանձնաժողովի համաձայն՝ դա գործընթացն ավելի դինամիկ կդարձնի։

Փաթեթը նաև առաջարկում է թեկնածու երկրներին փուլ առ փուլ ավելի սերտորեն ներգրավել ԵՄ  կանոնակարգերում՝ դեռ մինչև անդամակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային ոլորտի և պաշտպանության բնագավառներում։ Այդ մասնակցությունը կախված կլինի պայմանների կատարումից ու յուրաքանչյուր երկրի առաջընթացից և կմնա հետադարձելի։

Հայաստանի կառավարությունը, ի դեմս  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չի բացառել Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը։ Եթե Հայաստանը հայտ ներկայացնի, կարո՞ղ է օգտվել աստիճանական ինտեգրման միջոցառումներից՝ նույնիսկ մինչև թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը։ Եվ ի՞նչ պայմանների պետք է բավարարի դրա համար։ Այս հարցերի պատասխանը Factor TV-ն մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց ստանալ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու համար, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք արդյունք ապահովեն, մենք նույնպես կապահովենք։ Եվ մենք արդյունքներ ենք ապահովում նաև Հայաստանի համար։ Այդ երկիրը նույնպես իմ պատասխանատվության տիրույթում է, քանի որ ես պատասխանատու եմ Արևելյան գործընկերության համար»,- ասաց նա՝ ընգծելով, որ աջակցության հատուկ փաթեթներ չեն նախատեսվում այս փաստաթղթում։

Ըստ հանձնակատարի՝ Հայաստանն իսկապես «մեծ քայլերով շարժվում է դեպի Եվրամիություն»։

«Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ։ Դա այն երկիրն է, որին մենք մեծապես օգնում ենք, քանի որ Ռուսաստանն արգելել է ներմուծումները ձեր երկրից։ Եվ մենք, անդամ պետությունների ու Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ, ընդունել ենք ինքնավար առևտրային միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա իր ապրանքների 80%-ն առանց մաքսատուրքերի արտահանել ԵՄ ։ Եվ, իհարկե, կա նաև հատուկ փաթեթ՝ երկրում տնտեսական զարգացման համար»,- ասաց նա։

Ասուլիսից հետո Factor TV-ի հետ զրույցում Մարթա Կոսը հաստատեց տեղեկությունը, որ Եվրամիությունը Հայաստանից պաշտոնապես անդամակցության ցանկության մասին նամակ դեռևս չի ստացել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրամիությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը, առավել ևս՝ ԵՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

Կարինե Ասատրյան

Բրյուսել-Ստրասբուրգ