Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի գնային արտոնությունների կորստի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայաստանի հետ մենք ունենք ծավալուն պայմանագրային-իրավական բազա, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Բայց այդ դեպքում նրանք ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնությունների օրինակներից մեկը գազի գինն է»,- ասել է Կալուգինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ չէ, որպեսզի Հայաստանը գազ գնի այլ երկրներից, քանի որ նման հնարավորությունն ամրագրված է 2013 թվականին կնքված ռուս-հայկական «գազային համաձայնագրում»։

«Սակայն պետք է հասկանալ, թե որն է ռուսական մատակարարումների այլընտրանքը։ Մի քանի թիվ ներկայացնեմ․ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2,2-2,7 միլիարդ խորանարդ մետր։ Մատակարարումն իրականացվում է առանց արտահանման մաքսատուրքի՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար ֆիքսված գնով։ Հայաստանը Ռուսաստանից նաև նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի»,- ասել է  ռուս դիվանագետը։

Ըստ նրա՝ Հայաստանը ոչ մի այլ երկրում չի գտնի գազի գնման այնպիսի արտոնյալ պայմաններ, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը։

«Ակնհայտ է, որ այնպիսի արտոնյալ պայմաններ, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը, Երևանը ոչ մի տեղ չի գտնի։ Գազը ստիպված կլինի գնել շուկայական գնով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր ճեղքերի։ Օրինակ՝ Բրյուսելը որևէ «սուբսիդավորման» համար միջոցներ չունի․ բոլոր միջոցներն ուղղվում են Զելենսկիի ռեժիմին աջակցելուն։ Իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, ինչ-որ միջոցներ գտնեն, դրանք կլինեն վարկեր, որոնք կմեծացնեն Հայաստանի պարտքի բեռը։ Իսկ այն, հաշվի առնելով հանրապետության պետական պարտքի ներկայիս մակարդակը, մեղմ ասած, առանց այդ էլ փոքր չէ»,- հայտարարել է Կալուգինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՌԴ ԱԽ-ից էին հայտարարել, թե ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի