Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար միությունը հրապարակել է այն անձանց թարմացված ցուցակը, որոնց կազմակերպությունը համարում է քաղաքական բանտարկյալներ։ Փաստաթղթում ներառված է 322 մարդ, այդ թվում՝ 15 կին։ Բանտարկյալները բաժանված են 12 կատեգորիաների։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղաքական բանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։

Իրավապաշտպանները նշում են, որ ցուցակը կազմելիս առաջնորդվել են «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանման չափանիշներով, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունված թիվ 1900 բանաձևում։

Նախորդ ցուցակը, որը հրապարակվել է մայիսի 13-ին, ներառում էր 328 անձ։ Դրանից հետո գրեթե չորս ամսվա ընթացքում 28 անձի բանտարկության ժամկետը  լրացրել է, նրանք ազատ են արձակվել։ Ազատ արձակվածների թվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Զամին Սալաևը, Էլվին Մուստաֆաևը, Այխան Իսրաֆիլովը, երգիծական բանաստեղծ Իբրահիմ Խուդայը և 19  հավատացյալներ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, այս ընթացքում դատապարտվել են նոր ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և հավատացյալներ։

Թարմացված ցուցակում ամենամեծ խումբը կազմում են հավատացյալները՝ 178 մարդ։

Մյուս կատեգորիաները բաշխված են հետևյալ կերպ․

  • լրագրողներ և բլոգերներ՝ 31 մարդ,
  • իրավապաշտպաններ՝ 7 մարդ,
  • ընդդիմադիր կուսակցությունների անդամներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 46 մարդ,
  • էթնիկ ակտիվիստներ՝ 6 մարդ,
  • հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 մարդ,
  • Սոյուդլու գյուղի գործով անցնող՝ 1 մարդ,
  • Եվրոպայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 6 մարդ,
  • Իմիշլիի գործով դատապարտվածներ՝ 12 մարդ,
  • հավատացյալներ՝ 178 մարդ,
  • Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 մարդ,
  • Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 մարդ,
  • ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 մարդ։

Մայիսյան ցուցակի համեմատ՝ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվն աճել է 44-ից հասնելով 46-ի, իսկ էթնիկ ակտիվիստների թիվը՝ 5-ից 6-ի։ Միաժամանակ, իրավապաշտպանների թիվը նվազել է 8-ից 7-ի, Իմիշլիի գործով անցնող անձանցը՝ 15-ից 12-ի, իսկ հավատացյալներինը՝ 182-ից 178-ի։ Լրագրողների և բլոգերների թիվը մնացել է անփոփոխ՝ 31 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի