Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի տաղավարում խոսել է իր պաշտոնանկության, Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն առաջարկված այլ պաշտոնների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման, Արցախի հայաթափման, վերջերս լույս տեսած իր գրքի և խաղաղության գործընթացի մասին։

Գրիգորյանը պաշտոնից ազատման պատճառների մասին մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ օգոստոսի սկզբին է իմացել, որ այլևս չի զբաղեցնելու Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

«Այս թեմաների մասին ավելի կոնկրետ, ավելի մանրամասն կխոսանք, և ինտրիգը չի պատճառը, որ հիմա չեմ պատասխանում. պարզապես որոշ բաներ կան, ժամանակ է պետք, որպեսզի կարողանաս դրա մասին խոսել »,- նշեց նա։

Հարցին՝ նեղացածություն ունի՞ ՔՊ-ից կամ Նիկոլ Փաշինյանից, Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ մեկից նեղացած չէ։

«Ես որևէ մեկից նեղացածություն չունեմ։ Ես երբեք չեմ ընկալել, որ պաշտոնը հավերժ է, և ես մի պաշտոն անվերջ զբաղեցնելու եմ. այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց նա։

Գրիգորյանը նաև անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրեն այլ պաշտոններ են առաջարկվել, սակայն ինքը չի ընդունել։ Նրա խոսքով՝ կառավարությունից դուրս՝ մասնավոր կամ վերլուծական աշխատանքում, ավելի մեծ հնարավորություններ է տեսել։

«Ես հիմա կարող է աշխատեմ շաբաթվա մեջ երեք-չորս ժամ կամ մի քիչ ավելի և ունենամ գրեթե նույն եկամուտը, ինչ ԱԽ քարտուղարն ուներ»,- ընդգծեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպմանը՝ Գրիգորյանը նշեց, որ այդ հանպիպման պայմանավորվածությունը եղել է ընտրություններից հետո։ Նրա խոսքով՝ ինքն է կապ հաստատել Հաջիևի հետ, և հանդիպումը կազմակերպվել է մոտ չորս-հինգ օրվա ընթացքում։

Նրա խոսքով՝ հանդիպման նպատակը հետընտրական իրավիճակը, Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրը քննարկելն էր, ինչպես նաև բանակցությունները շարունակելն ու խաղաղության օրակարգն առաջ տանելը։

Գրիգորյանը նշեց, որ քննարկվել են նաև ապաշրջափակման, տնտեսական հարաբերությունների, դելիմիտացիայի և բոլոր գերիների ազատման հարցերը։

Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ Դիլիջանի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու նպատակ ուներ, Գրիգորյանը նշեց, որ նման սպառնալիք եղել է։

Հարցին՝ արդյո՞ք այդ հանդիպումը կանխել է պատերազմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չէի ուզենա նման գնահատական տալ։ Այդ հանդիպման մասով թող ուրիշները գնահատական տան»։

Անդրադառնալով 2018 թվականի հեղափոխությանը՝ Գրիգորյանը նշեց, որ իր գրքի նպատակներից մեկը եղել է հակազդել հեղափոխության վերաբերյալ այն տեսակետներին, թե այն կազմակերպվել է ստվերային պայմանավորվածությունների միջոցով։

«Պայմանավորվածությունների մասին բոլոր խոսակցությունները կոնսպիրատիվ տեսություն են հեղափոխության մասին»,- ընդգծեց նա։

2018-ի փողոցային պայքարի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից ուժ չկիրառելու հարցին Գրիգորյանը պատասխանեց, որ այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կարող էր առաջանալ, նման քայլի հնարավորություն չի եղել։

«Ենթադրում եմ, որ այն ժամանակ, որ մտածում էր օգտագործել, մտածել է՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Այն պահին, որ մտածել է դրա անհրաժեշտությունը կա, դրա կարողությունը չի ունեցել։ Նկատի ունեմ՝ երբ փողոցում 200-300 մարդ կա, ուժ կիրառելու կարողությունը գրեթե զրոյի մոտ է»,- բացատրեց Գրիգորյանը։

Արցախի կորստի՝ ստվերային պայմանավորվածությունների հետևանք լինելու մասին հարցին Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանի ներսում նման պայմանավորվածություն չի եղել։

«Ոչ, նման ստվերային պայմանավորվածություն Հայաստանի ներսում չի եղել։ Իսկ աշխարհաքաղաքական կոնտեքստում կարող էին լինել այդպիսի ստվերային պայմանավորվածություններ»,- ասաց նա՝ պնդելով, որ ժողովրդի թիկունքում ստվերային որոշումներ չեն կայացվել։

Պատերազմի պատճառների մասին խոսելիս Գրիգորյանը նշեց, որ պատերազմը Հայաստանին մոտեցող ցունամի էր և չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն է ազդել պատերազմի սկսվելու վրա։

«Պատերազմը որպես արհավիրք կամ ցունամի Հայաստանին մոտենում էր, և չեմ կարծում՝ հայտարարություններն են ազդել պատերազմի շուրջ որոշումների վրա»,- ասաց նա։

Հարցին՝ անկախ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից՝ պատերազմն այդուհանդերձ կլինե՞ր, Գրիգորյանը պատասխանեց՝ «այո»։

2023 թվականի Արցախի հայաթափման մասին խոսելիս Գրիգորյանը նշեց, որ այդ շրջանը իր համար շատ բարդ էր։ Նրա մայրը ևս Արցախում էր և բռնել էր գաղթի ճանապարհը։

Միաժամանակ, Գրիգորյանն ընդգծեց, որ որպես ԱԽ քարտուղար՝ իրեն պատասխանատու էր զգում Հայաստանի ժողովրդի հանդեպ։

«Եթե մենք չենք կարողացել պահել Արցախը, ապա ամեն ինչ պետք է անել Հայաստանը պահելու համար։ Եվ որպես ԱԽ քարտուղար՝ ես պատասխանատու էի Հայաստանի ժողովրդի հանդեպ նաև, և ես զգում էի, որ ես պետք է այդ աշխատանքը կատարեմ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք Արցախը չհայաթափելու համար ամեն ինչ արել է, Գրիգորյանը պատասխանեց, որ Արցախը պահելու համար ամեն ինչ արվել է։

«Արցախը պահելու համար ամեն ինչ արվել է, բայց հնարավորություն չի եղել դա պահել։ Արցախը պահելու հնարավորություն չի եղել»,- ընդգծեց Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան